L'Oréal Paris բրենդը գլխավորել է 2018թ ամենաթանկ կոսմետիկ բրենդերի վարկանիշը: Ըստ փորձագետների, այս դիրքը հնարավոր է եղել գրավել սպառողների նկատմամբ ընկերության կողմից որդեգրած հատուկ մոտեցման շնորհիվ:
Բրենդի գնի տարեկան աճը կազմել է 9 տոկոս, քանի որ ընկերությունը օգտագործել է «հաջողված ռազմավարություններ հաճախորդների հավատարմության ամրապնդման համար»:
Մասնավորապես, նշվում է, որ ապրանքանիշը արդյունավետորեն օգտագործում է սոցիալական ցանցերը և իր քարոզարշավներում ներդնում է նորարարություններ: Օրինակ, այն իր դեսպան է նշանակել Վայնոնա Ռայդերին և Կաննի կինոփառատոնում կանանց իրավունքների մասին թոք շոու է անցկացրել:










