«Netflix » կինոընկերությունը գաղտնազերծել է «Արքան» նոր ֆիլմի դերասանական կազմը:
Տիմոտի Շալամեից բացի, նոր դերեր են ունենալու նաև Լիլի Ռոուզ Դեպը և Ռոբերտ Պատտինսոնը:
Ֆիլմը Ուիլյամ Շեքսպիրի «Հենրիխ 4-րդ» և «Հենրիխ 5-րդ» պիեսների մոտիվներով է: Շալամեն արքայազն Հենրիխի դերակատարն է լինելու, Ռոբերտ Պատտինսոնը՝ ֆրանսիացի արքայազնի, իսկ Լիլի Ռոուզ Դեպը մարմնավորելու է Ֆրանսիայի արքայադուստր Եկատերինային:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են հունիսին, իսկ պրեմիերան կայանալու է 2019 թվականին:










