ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան իր աշխատասենյակում հանդիպել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։
Հանդիպման թեման էր բանտային բարեփոխումներն ԱՄՆ-ում։ Նախագահի հետ հանդիպելու Քարդաշյանի ևս մեկ նպատակն էր 62-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելը, որը ցմահ է ազատազրկման է դատապարտված։
Դոնալդ Թրամփն իր Twitter-ում խոսել է Քիմի հետ ունեցած հանդիպման մասին։
«Այսօր ես հոյակապ հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ Քարդաշյան-Թրամփ հնարավոր հանդիպման մասին հայտնել են ԶԼՄ-ները։ Ըստ նրանց՝ մոդելը նախագահի հետ նախատեսում էր քննարկել 62-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ազատ արձակելու թեման, որը ցմահ ազատազրկման է դատապարտված։












