Գողացել են Կիրկորովի թանկարժեք համերգային հանդերձները


Գողացել են Կիրկորովի թանկարժեք համերգային հանդերձները
Մայիս 28 21:44 2018

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովին համերգային շրջագայության ժամանակ թալանել են, հայտնում է news.rambler.ru-ն՝ մանրամասնելով, որ նրա ներկայացուցիչն արդեն համապատասխան դիմում է գրել ոստիկանությունում:

 

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Պավլովո քաղաքում՝ լույս մայիսի 28-ին: 

 

Գողացել են Կիրկորովի թանկարժեք համերգային հանդերձները: Հանցագործները բացել են բեռնատարը, որում պահվել են «Ես» համերգային շոուի կոստյումները:

 

Ընդհանուր առմամբ, գողացել են 8 կոստյում՝ ընդհանուր 11.000 դոլար արժողությամբ: