Ամերիկացի ձեռնարկատեր, « Microsoft » ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խորհուրդ է տալիս ամռանը ընթերցել մի քանի հայտնի գրքեր : YouTube հարթակում հայտնված տեսահոլովակում Գեյթսն անձամբ է թվարկում այդ գրքերի անունները:
Հայտնի ձեռնարկատերը նշում է, որ իր առաջարկած գրքերը ընթերցվում են մի շնչով ու շատ հետաքրքիր են: Նա խորհուրդ է տալիս ծանոթանալ Լեոնարդո դա Վինչիի կենսագրությանը, որը գրի է առել լրագրող Ուոլթեր Այզեքսոնը՝ 2017 թվականին , ընթերցել Քեյթ Բոուլերի «Ամեն ինչ իր պատճառն ունի և մյուս սուտը, որն ինձ դուր է գալիս» վիպակը:
Այս վիպակը պատմում է քաղցկեղով հիվանդի հոգեբանական վիճակի և նրա կյանքի վերջին շրջանի մասին: Բիլ Գեյթսի ներկայացրած ցուցակում կան նաև ուսուցողական բնույթի այլ ստեղծագործություններ:










