Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ


Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ
Մայիս 18 19:53 2018

Ամերիկայի Տեխաս նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 8 հոգի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է АВС13 հեռուստաընկերությունը:

Հրաձգության հեղինակը, ով ըստ ենթադրությունների դպրոցական է, ձերբակալված է: Տեղի ունեցածի դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:

Հաղորդվում է, որ զինված անձը մտել է դասարան և կրակ բացել դասասենյակում գտնվողների վրա: