Դեպրեսիան անցնում է ժառանգաբար․ նոր բացահայտում


Դեպրեսիան անցնում է ժառանգաբար․ նոր բացահայտում
Ապրիլ 10 16:05 2018

Դուստրերը կարող են ժառանգել դեպրեսիայի հանդեպ հակումը մայրերից։ Նման եզրահանգման են եկել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ դեպրեսիայի հանդեպ հակումը մայրերից հաճախ է դուստրերին փոխանցվում, սակայն որդիներին՝ ոչ այդքան հաճախ։ 

Նրանք նշել են, որ միայն գենետիկ հակումը քիչ է՝ դեպրեսիա զարգանալու համար այլ խթաններ էլ են լինում, սակայն գեներն այստեղ վերջին դերը չեն տանում։