Բոլորը գիտեն, որ հայտնի մարդիկ միշտ պետք է անթերի տեսք ունենան՝ խնամված դեմք, գեղեցիկ մազեր, բարեկազմ մարմին։ Բայց բոլորին չի հաջողվում միշտ արդարացնել իրենց երկրպագուների ակնկալիքները։
Երգչուհի Ռիհաննան ավելի քան կես տարի օվերսայզ հագուստ էր կրում՝ թաքցնելով իր գիրությունը։ Սակայն հիմա հրաշալի տեսք ունի։ Այս մասին հայտնում է Hronika.info-ն։

Օրերս Միլանում իր Fenty Beauty բրենդի թողարկման ժամանակ նա բոլորին ապշեցրել է իր տեսքով։ Նա հագել է շատ կարճ կաշվե զգեստ՝ լայն գոտիով, որն ընդգծում էր երգչուհու բարակ մեջքը։











