Ովքեր են Forbes-ի ցուցակում տեղ գտած այն միլիարդատերերը, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին


Ովքեր են Forbes-ի ցուցակում տեղ գտած այն  միլիարդատերերը, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին
Ապրիլ 7 00:24 2018

Ովքեր են Forbes-ի ցուցակում տեղ գտած այն երիտասարդ միլիարդատերերը, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին։
Մարտին Forbes-ը հրապարակեց ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային ցուցակը։ 2018-ի ցուցակում հայտվեցին 2208 միլիարդատեր  72 երկրից։ Նրանց բոլորի  կարողությունը կազմում էր 9,1 տրիլիոն դոլար, որը նախորդ տարվա համեմատ 18%-ով ավել է։

Wnews.am-ը ներկայացնում է ցուցակում հայտնված միլիարդատերերին, ովքեր դեռ ամուսնացած չեն։

Բոբի Մերֆի.

Վարկանիշային ցանկում զբաղեցնում է 514-րդ տեղը

Կարողությունը՝ $4,2 մլրդ

Տարիքը՝ 29

Երկիրը՝ ԱՄՆ

2016թ. նա եւ Էվան Շպիգելը հիմնել են   Snap Inc ընկերությունը։

Պատրիկ Կոլիսոն.

Կարողությունը՝  $1 մլրդ

Տարիքը՝ 29

Երկիրը՝ Իռլանդիա

Նա Stripe ընկերության ղեկավարն է։

Ջոն Կոլիսոն.

Կարողությունը՝ $1 մլրդ

Տարիքը՝ 27

Երկիրը՝ Իռլանդիա

Ջոն Կոլիսոնը Stripe վճարային համակարգի հիմնադիրն է։ Նա աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն է, ով իր կարողությունը ոչ թե ժառանգել, այլ ինքնուրույն է վաստակել։ Ջոնը եղբոր՝ Պատրիկի հետ, մեծացել են Իռլանդիայում։

Հուլիո Մարիո Սանտո Դոմինգո III

Կարողությունը՝ $2,2 մլրդ

Տարիքը՝ 32

Երկիրը՝ ԱՄՆ

Նյույորքցի դիջեյն իր ունեցվածքը ժառագել է հանգուցյալ պապից, ում պատկանում էր բրիտանական  SABMiller գարեջրային ապրանքանիշի  մասնաբաժինը։ 2005-ին Դոմինգոյի պապն իր կոլումբիական գարեջրատան իրավունքները հանձնեց SABMiller-ին 15% մասնաբաժնի դիմաց։ Գարեջրային մագնատն իր ժառանգությունը կիսեց երկու որդիների միջեւ, ովքեր ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից են, իսկ թոռներին բաժին հասավ կարողության 1\6-րդը։ Նրանց ընտանիքին է պատկանում Bavaria Brewery եւ Valores Bavaria ընկերության բաժնետոմսերը։

Բրայան Չեսկի.

Կարողությունը՝ $3,8 մլրդ

Տարիքը՝ 36

Երկիրը՝ ԱՄՆ

Բրայանը Airbnb-ի հիմնադիրն է, որը զբաղվում է մասնավոր տների կարճաժամետ օն-լայն վարձակալությամբ։ Ծառայությունից օգտվում է ավելի քան  160 մլն մարդ։