Վոլոչկովան Թաիլանդի ծովափից մերկ լուսանկար է հրապարակել


Վոլոչկովան Թաիլանդի ծովափից մերկ լուսանկար է հրապարակել
Ապրիլ 5 23:04 2018

Պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ում Թաիլանդի ծովափից մերկ լուսանկար է հրապարակել։ Մեկնաբանություններում պարուհին հայտարարել է, որ երջանկություն է զգում, նայելով գեղեցկությանը «ամենահրաշալի վայրերում, երբ կողքիդ մարդ չկա»։

«Ինչպիսի երջանկություն է՝ նայել գեղեցկությանը։ Իսկ ամենաշքեղ վայրերում դա անելն էլ ավելի հաճելի է, համաձա՞յն եք»,– գրել է Վոլոչկովան։

42-ամյա պարուհու հրապարակումը ավելի քան ութ հազար լայք է հավաքել հենց հրապարակման պահին։