«Սիրտս անասելի ցավում է». Արմինկան՝ իր առաջին երաժիշտի մահվան մասին


«Սիրտս անասելի ցավում է». Արմինկան՝ իր առաջին երաժիշտի մահվան մասին
Ապրիլ 3 13:03 2018

Արմինկան հուզիչ գրառում է արել իր առաջին երաժիշտի մասին, որը կյանքից հեռացել է: Երգչուհին նրա լուսանկարն է հրապարակել իր Instagram-ում եւ գրել.

«Իմ կարիերայի հենց ամենասկիզբը եղավ քո ու քեզ նման հրաշալի երաժիշտների հետ «ՀԱՅԵՐ» խմբում`1992 թվականին....
Սիրտս անասելի ցավում է, Արիկ ջան, բարի մարդ ու գերազանց երաժիշտ... Հանգչիր խաղաղությամբ
»:

Գրառմանը մեկնաբանություն է թողել նաեւ Էմմին, որը նույպես ժամանակին աշխատել է երաժիշտի հետ.

«Դեռ հավատս չի գալիս»:

«Կինոյի ժապավենի նման ամբողջ օրն աչքիս առաջ էին մեր տարիները»,- պատասխանել է Արմինկան: