Դի Կապրիոն և Կամիլա Մորրոնեն հաստատել են իրենց սիրավեպի մասին լուրերը


Դի Կապրիոն և Կամիլա Մորրոնեն հաստատել են իրենց սիրավեպի մասին լուրերը
Ապրիլ 1 21:12 2018

43-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն և 20-ամյա Կամիլա Մորրոնեի  սիրավեպի մասին անցած տարի էր հայտնի դարձել, երբ պապարացիները նկատել էին դերասանին, իր սիրելիի տանից դուրս գալիս:   Իսկ օրերս նրանք իրենց պահվածքով ապացուցել են, որ նրանց իրոք սերն է միավորում:

 

Ականատեսները պատմել են, որ  Լոս Անջելեսում զույգին տեսել են ձեռք ձեռքի բռնած:  Նրանք միասին նախաճաշել են Արևմտյան Հոլիվուդի ռեստորաններից մեկում:  Նախքան ներս մտնելը,  մոդելը համբուրել է դերասանի ուսը:

 

Դի Կարպրիոն, ով չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել, այս անգամ բացահայտ ցույց է տվել իր սիրելին: Ըստ տեղեկությունների` նա Կամիլայի հարցում լուրջ է տրամադրված: