Մարտի 31-ի աստղագուշակ


Մարտի 31-ի աստղագուշակ
Մարտ 31 01:03 2018

Խոյ

 

Եթե անգամ աշխատավայրում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, այսօր լավագույն օրը չէ դրանց մասին բարձրաձայնելու կամ փոփոխությունների դիմելու համար:

 

Ցուլ

 

Դուք ձեզ մի փոքր ընկճված եք զգում, տրամադրությունը բարձրացնելու համար զբաղվեք ձեր սիրած գործով, եթե աշխատավայրում եք, ընկղմվեք գործի մեջ:

 

Երկվորյակ

 

Եթե միայնակ եք, շատ հավանական է, որ հանդիպեք ձեր 2-րդ կեսին: Այսօր նաև հարմար օր է աշխատավայրում ձեզ լավագույնս ներկայացնելու համար:

 

Խեցգետին

 

Ձեր մտքերի ու գաղափարների, առավել ևս գաղտնիքների մասին մի խոսեք այլ մարդկանց, անգամ ամենամտերիմների հետ: Նախանձողներ միշտ էլ կան:

 

Առյուծ

 

Սիրային առումով շատ հետաքրքիր օր է՝ լի անակնկալներով: Եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր կեսին, եթե արդեն զուգընկեր ունեք, հարաբերությունները նոր փուլ կթևակոխեք:

 

Կույս

 

Այսօր ամեն հարցում զգուշավորություն ցուցաբերեք: Կլինի դա անձնականում, գործնականում, թե ընտանիքում, 7 չափեք, 1 կտրեք:

 

Կշեռք

 

Այսօր համարձակորեն պլանավորեք անգամ բարդ գործերը, աստղերը հուշում են, որ այսօր ամեն ինչ կստացվի:

 

Կարիճ

 

Այս օրը կլինի ձեզ համար բացահայտումների օր: Դուք ձեր մեջ նոր զգացողություններ ու առաջնահերթություններ կբացահայտեք:

 

Աղեղնավոր

 

Լավ օր է տարատեսակ շփումների, բանակցությունների, հանդիպումների, այցերի համար: Ընդհանրապես փորձեք այս օրը ակտիվ անցկացնել:

 

Այծեղջյուր

 

Այսօր փորձեք ամեն հարցում դիտորդի դերում լինել, հակառակ դեպքում ցանկացած անորոշ իրավիճակում մեղքը ձեզ վրա կբարդվի:

 

Ջրհոս

 

Ձեր անհանգստությունն իզուր է, այսօր ձեզ համար շատ կարևոր հարց իր դրական լուծումը կստանա:

 

Ձկներ

 

Դուք այսօր լի եք ուժով և էներգիայով, փորձեք այդ էներգիան ճիշտ ուղղությամբ կիրառել և շահույթ ապահովել: