Իր Instagram-ում երգչուհին լուսանկար է հրապարակել, որում հուշարձանի հեղինակ Դոնալդ Թալալյանի հետ է.
«Իմ ետևում Հայոց Ցեղասպանության հուշարձանն է, որը գտնվում է Բոստոնի կենտրոնում։ Կողքիս հուշարձանի հեղինակն է`Դոնալդ Թալալյանը։ Նա ինձ պատմեց հուշարձանի ստեղծման մասին, և թե ինչպես կարողացավ ստեղծել հայերի համար կարևորագույն խորհրդանիշ հանդիսացող կոթող, որն այսօր գրավում է նաև օտարերկրացիների ուշադրությունը։ Այդ երկուսը համատեղելու մոտեցումն ինձ շատ հոգեհարազատ է»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն։
Սիրուշոն՝ Բոստոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ (լուսանկար)










