
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Իրենց մրցանակներն են ստացել նաև երկրորդ տեղը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանն ու եռյակը եզրափակող Վարազդատ Հարոյանը. «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Մխիթարյանը: Հիշեցնեք` հավաքելով 190 միավոր` Մխիթարյանը ճանաչվել էր Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս կերպ, Մխիթարյանն 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ դարձել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Ընդհանուր առմամբ, 39 քվեարկողներից 38-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում: 35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում: 25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում: Подробнее: https://shabat.am/am/article/172380/Henrikh-Mkhitaryany-stacel-e-Tarva










