
Instagram սոցիալական ցանցի նորությունների բաժնում տեղի են ունեցել փոփոխություններ,- այս մասին հաղորդում է կայքի պաշտոնական բլոգը։ Ըստ փորձագետների՝ այս նորարարությունը կօգնի օգտատերերին տեսնել տվյալ պահին առավել արդիական հրապարակումները․ գործառույթն օգտատերերին թույլ կտա թարմացնել ժապավենն այն ժամանակ, երբ իրենք կցանկանան։ Ստեղված նոր կոճակը սեղմելով՝ կհայտնվեն ամենաթարմ հրապարակումները կամ էլ օգտատերը կշարունակի հետևել ժապավենի մնացած նորություններին։
Հիշեցնենք, որ Instagram-ն այս տարվա սկզբում ներկայացրել էր օգտատիրոջ վերջին ակտիվության մասին տեղեկատվություն պարունակող գործառույթ։










