Ով է Սեւակ Խանաղյանի եվրատեսիլյան հոլովակի խորհրդավոր հերոսուհին.


Ով է Սեւակ Խանաղյանի եվրատեսիլյան հոլովակի խորհրդավոր հերոսուհին.
Մարտ 23 12:40 2018

Օրեր առաջ «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքում թողարկվեց Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանի «Քամի» երգի տեսահոլովակը: Մինիմալիստական ոճում նկարահանված հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ով ընդգծում է՝ իր նպատակն էր ցույց տալ երգչի հոգեվիճակն ու ապրումները: Հենց այդ պատճառով էլ հոլովակի գլխավոր հերոսուհին ներկայանում է վերացական կերպարով, եւ հստակ տեսանելի չէ՝ ով է նա իրականում: 

Պարզվեց՝ «Քամի» երգի տեսահոլովակում նկարահանվել է պարուհի եւ մոդել Արփինե Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ ինքը վաղուց աշխատում է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ եւ որպես մոդել մասնակցում նրա ցուցադրություններին: Հենց Արամն էլ նրան առաջարկել է նկարահանվել տեսահոլովակում: Ի դեմ, նշենք, որ հոլովակի ոճաբանն Արամ Նիկոլյանն է: