Չկա կոսմետիկ ոչ մի միջոց, որը կթաքցնի գլխի միջի դատարկությունն ու սրտի խավարը. Անջելինա Ջոլի


Չկա կոսմետիկ ոչ մի միջոց, որը կթաքցնի գլխի միջի դատարկությունն ու սրտի խավարը. Անջելինա Ջոլի
Մարտ 18 09:08 2018

42-ամյա Անջելինա Ջոլին InStyle ամսագրի ապրիլյան հրապարակման ժամանակ գեղեկցության վերաբերյալ իր տեսակետն է հայտնել:

«Ես ինձ ավելի համարավետ եմ զգում, երբ ձեռքիս տակ կոնսիլեր է լինում աչքի տակի սև պարկերը ծածկելու համար: Այն իմ հիմնական միջոցն է»,-նշել է Ջոլին:

Դերասանուհին խոստովանել է, որ 11 տարի շարունակ նրա մաշկին հայտնվում են սև կետեր, որոնց դեմ պայքարում իրեն օգնում է դերմատոլոգը:

«Երբ հղիացա, այս կետերն ավելի մգացան: Դրա համար ժամանակ առ ժամանակ ես դիմում եմ IPL լազերային տեխնոլոիգիաների»:

Վերջինս նշել է, որ յուրաքանչյուր մարդ իր տեսակետն ունի, թե ինչ է նշանակում գեղեցկությունը: Գեղեցկությունը, ըստ նրա, ինտելեկտն է:

«Բարձր գիտակցվություն ու միտք ունեցող մարդը շատ գրավիչ է: Զգայունություն, խոհեմություն և կրքոտություն` ավելի գրավիչ հատկություններ չկան: Եվ չկա ոչինչ, որը կարող է կիրառվել դեմքին, գլխի մեջ դատարկությունը և սրտի մեջ խավարը թաքցնելու հարցում»:

Ջոլին պատմել է դիամահարդարման իր հավաքածուի մասին. «Ես ունեմ սև սուրմա և թարթիչների ստվերաներկ: Ես դիմահարդարման տաղտակալի հավաքածու ունեմ»:

Ծերության և տարիքի մասին Ջոլին նշել է. «Նայում եմ հայելու մեջ և տեսնում եմ մորս: Ես շատ եմ ուրախանում մեր այդ նմանությունից: Տեսնում եմ, որ ծերանում եմ, և սիրով են դրան վերաբերվում, քանի որ դա նշանակում է, որ ես ապրում եմ և մեծանում: Ես տեսնում եմ նաև իմ թերությունները: Իմ արտացոլանքում տեսնում եմ իմ ընտանիքն ու իմ տարիքը»: