Ադելն ահռելի գումար է վաստակել համաշխարհային տուրնեի ընթացքում


Ադելն ահռելի գումար է վաստակել համաշխարհային տուրնեի ընթացքում
Մարտ 11 19:31 2018

Արևմտյան ԶԼՄ-երը հաղորդում են, որ 29-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը 15 ամիս տևողությամբ իր համաշխարհային տուրնեի ընթացքում վաստակել է 142 միլիոն ֆունտ (մոտ 197 միլիոն դոլար): 2016 թվականի փետրվարից 2017 հունիսն ընկած ժամանակահատվածում երգչուհին 121 համերգ է տվել Եվրոպայի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում և Օվկիանիայում:

Հարկ է նշել, որ այս մեծ գումարից երգչուհին ստացել է ընդամենը 42 միլիոն: Մնացած գումարը ծախսվել է տուրնեի կազմակերպման, ինչպես նաև հետագա նախագծերի համար: