Խոյ
Այսօր ձեզնից մեծ էներգիա ու եռանդ կպահանջվի: Դուք այսօր շատ պետք եք ձեր հարազատներին, ամեն ինչով աջակցեք նրանց:
Ցուլ
Այսօր առաջին պլանում կլինեն ձեր և ձեր սիրելիի հետ հարաբերությունները: Դրանք վերջին ժամանակներս շատ լարված են, փորձեք անպայման կարգավորել:
Երկվորյակ
Գործնական շատ երկար սպասված առաջարկ կստանաք, անպայման համաձայնեք և փորձեք ձեզ լավագույնս ներկայացնել:
Խեցգետին
Այսօր ամեն ինչ հեշտ կանցնի, եթե մի փոքր իմաստությամբ մոտենաք հարցերին: Հապճեպ որոշումներ մի կայացրեք:
Առյուծ
Թող ձեզ համար այսօր առաջին պլանում լինի, տունը, ընտանիքը: Վերջերս դուք շատ զբաղված եք աշխատանքով և կտրվել եք ամեն ինչից:
Կույս
Ձեր կյանքում շատ ակտիվ շրջան է՝ թե գործնական, թե անձնական իմաստով: Եթե միայնակ եք, հավանաբար կհանդիպեք ձեր երկրորդ կեսին:
Կշեռք
Դուք սավառնում եք երկնքում, հենց այդ պատճառով ոչ մի ասպարեզում հաջողության չեք հասնում: Հենց որ վերադառնաք իրականություն, ամեն ինչ լավ կլինի:
Կարիճ
Շատ բարդ, բայց միևնույն ժամանակ կարևոր օր է: Միանգամից մի քանի խնդիր կծառանա ձեր առաջ ու դուք պատվով դուրս կգաք բոլոր խնդիրներից:
Աղեղնավոր
Ձեր կյանքում ճգնաժամային շրջան է, այսօրն էլ բացառություն չէ: Փորձեք հավաքել, ձեզ, կարգի բերել մտքերը:
Այծեղջյուր
Այսօր ձեր առաջ նոր հորիզոններ կբացվեն, կյանքը ձեզ նոր հնարավորություններ կտա, ձեզնից պահանջվում է միայն ճիշտ օգտագործել իրավիճակը:
Ջրհոս
Ջրհոսների կյանքում բավական դժվար շրջան է, պրոբլեմներ կան ինչպես, տանը, այնպես էլ աշխատավայրում: Բայց հավատացեք, դա ժամանակավոր է:
Ձկներ
Բավական հետաքրքիր օր է սպասվում: Սիրելին ձեզ իր ուշադրությամբ կզարմացնի, դուք էլ փոխադարձ ուշադրություն ցուցաբերեք:










