Աղցան «Մարտի 8-ի համար»


Աղցան «Մարտի 8-ի համար»
Մարտ 4 11:27 2018

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
300գ եփած հավի միս,
1 հատ սոխ,
4 եփած ձու,
400գ սունկ,
մայոնեզ:

Զարդարման համար
1 հատ եփած գազար կամ դեղին պղպեղ,
1 հատ լոլիկ,
կիտրոն կճեպ,
կանաչի:


ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Սունկը տապակել սոխով, ձուն եւ եփած հավի միսը կտրել շերտերով:

Բոլոր բաղադրիչները միացնել իրար, ավելացնել աղ, մայոնեզ եւ լավ խառնել:

Հարթ ափսեի վրա տեղադրել 2 բաժակ՝ տարպեր տրամագծերով, որոնք հարկավոր են 8-ը պատրաստելու համար:

Բաժակների շուրջ լցնում ենք աղցանը 2 շրջանակների տեսքով՝ տալով 8 թվի տեսք:

Այնուհետեւ զգուշությամբ հանում ենք բաժակները եւ անցնում ենք զարդարմանը:

Մանր կտրատում ենք կանաչին եւ լցնում ենք 8-ի վրա: Պատրաստում ենք ծաղիկներ եւ զարդարում ենք մեր տոնական աղցանը:

Մայոնեզով կարելի է նկարել բաժակներ եւ ծաղիկներ: