Մարտի 3-ի աստղագուշակ


Մարտի 3-ի աստղագուշակ
Մարտ 3 01:00 2018

Խոյ

Սիրային հարցերում ձեզ մեծ ու հաճելի անակնկալներ են սպասվում: Գործնակում նույնպես հաջողությունը ձեզ հետ է, դուք ունակ կլինեք ձեր գաղափարները տարածել ու համախոհներ ձեռք բերել:

Ցուլ

Փորձեք որքան հնարավոր է շատ գտնվել մաքուր օդին, դա այս պահին ձեզ իրոք անհրաժեշտ է, քանի որ վերջին շրջանում օրն անցկացնում եք գրասենյակում:

Երկվորյակ

Փորձեք չբարկանալ, այսօր դուք կարծես հակառակ ոտքից եք զարթնել ու ամեն ինչ ձեզ զայրացնում է:

Խեցգետին

Այսօր ձեր օրն անցկացրեք բնության գրկում, ընկերների հետ, քանի որ բավական գերհոգնած եք ու ընկճված: Հաճելի օրը դրական կազդի ձեր տրամադրության վրա:

Առյուծ

Այսօր աշխատավայրում ոչ մի լուրջ սխալ թույլ չեք տա, ինչը չի կարելի ասել սիրելիի հետ հարաբերություններում: Հնարավոր է՝ դուք ձեր պահվածքով վիրավորեք նրան:

Կույս

Խանդին տուրք մի տվեք: Խանդի զգացումը ձեզ ժամանակ առ ժամանակ կուրացնում է, ինչը հանգեցնում է սիրելիի հետ հարաբերությունների վատացման:

Կշեռք

Այսօր հնարավոր է անձնակա որոշ խնդիրներ ունենք, որոնք իհարկե կարող եք լուծել, բայց դա ձեզնից մեծ էներգիա կխլի:

Կարիճ

Եթե սիրելիի հետ հարաբերություններում ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ապա հիմա ճիշտ ժամանակն է այդ մասին բարձրաձայնելու:

Աղեղնավոր

Այսօր հարկ կլինի ձեր բնավորության ամենաուժեղ կողմերը ցույց տալ: Շրջապատի որոշ մարդիկ օգտվում են ձեր բարեսրտությունից, ժամանակն է վերջ տալ բարության չարաշահմանը:

Այծեղջյուր

Այս օրը լի է հետաքրքիր հանդիպումներով ու նոր ծանոթություններով, նոր ծանոթությունները կարող են ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դառնալ, իսկ հին ընկերներին հանդիպելը ձեզ անչափ կուրախացնի:

Ջրհոս

Փորձեք հաղթահարել ձեր մեջ առաջացող զայրույթը ու տագնապը: Զայրանալու առիթներ իհարկե շատ կան, բայց ավելի լավ է հետևեք ձեր առողջությանը:

Ձկներ

Բավական ծանրաբեռնված օր է, գործեր կան, որոնք այդպես էլ անկատար կմնան, մի նեղսրտեք, ամեն ինչ իր ժամանակն ունի: