Օլգա Բուզովայի դեմ մահափորձ է կատարվել


Օլգա Բուզովայի դեմ մահափորձ է կատարվել
Մարտ 2 23:52 2018

Անհայտ տղամարդը ներխուժել է Խաբարովսկում համերգասրահ, որտեղ ելույթ էր ունենում երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան։ Տղամարդը բղավել է, որ իր պայուսակում զենք կա, և որ ինքը կրակ կբացի։

Անվտանգության աշխատակիցը չեզոքացրել է տղամարդուն, այնուհետև ոստիկանությունը տարել է նրան։ Ականատեսները հայտնում են, որ հարձակվողը, ըստ ամենայնի, հարբած է եղել։

Այլ վարկածի համաձայն՝ տղամարդուն նյարդայնացրել են Բուզովայի ստեղծագործությունն ու նրա երկրպագուները, ինչը նրա համար դարձել է ներկաներին գնդակահարելու ցանկությամբ զենքով դահլիճ ներխուժելու ծանրակշիռ պատճառ։

Ոստիկանության կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։