Ինչպե՞ս երիտասարդացնել մաշկը


Ինչպե՞ս երիտասարդացնել մաշկը
Փետրվար 24 20:30 2018

Բրիտանացի և ամերիկացի գիտնականները համատեղ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ գտել են դեմքն արդյունավետորեն երիտասարդացնելու գաղտնիքը: Այն է՝ «քնած» ցողունային բջիջներն արթնացնելը, որոնք կարող են արդյունավետորեն փոխել ծերացած մաշկը:


Նրանք բացահայտել են, որ տարիքի հետ մարդը կորցնում է մաշկի ցողունային բջիջներն ակտիվացնելու ունակությունը, որոնք կարող են վերականգնել ու երիտասարդացնել մաշկը:

Մաշկի ամենաստորին շերտում գտնվող ցողունային բջիջները տարիքի հետ դադարում են կիսվել և նոր բջիջներ արտադրել, որն էլ առաջացնում է ծերացմանը բնորոշ գործընթացը:

Սակայն այդ բջիջները հնարավոր է արթնացնել միայն մաշկը վնասվելու կամ մյուս հասուն բջիջների ընդհանուր թվի նվազելու դեպքում: Հետևաբար, տեսականորեն հնարավոր է մշտապես երիտասարդացնել մաշկը ցանկացած հանգամանքում: