Ուշադիր եղեք` ինչ եք գնում․ ի՞նչ են նշանակում մրգերի վրայի պիտակները


Ուշադիր եղեք` ինչ եք գնում․ ի՞նչ են նշանակում մրգերի վրայի պիտակները
Փետրվար 17 19:17 2018

Հնարավոր է՝ նկատել եք, որ որոշ մրգերի վրա առկա են պիտակներ։ Իսկ երբևէ փորձե՞լ եք պարզել, թե ինչ են նշանակում այդ պիտակները։
Մրգերի վրա փակցված պիտակների վրա գրված է 4 թիվ պարունակող կոդ, որը սկսվում է կամ 3-ով, կամ 4-ով։ Սա նշանակում է, որ հնարավոր է այդ մրգերը ենթարկվել են ոչ բնական պարարտանյութերի ազդեցությանը։
Եթե կոդն ունի 5 թիվ և սկսվում է 9-ով, ապա սա նշանակում է, որ արտադրանքի մշակումը տեղի է ունեցել ավանդական ձևով և այն օրգանական է։ Սա նշանակում է, որ միրգը չի ենթարկվել թունաքիմիկատների կամ վնասակար պարարտանյութերի ազդեցությանը։
Եթե կոդն ունի 5 թիվ և սկսվում է 8-ով, ապա սա նշանակում է, որ ապրանքը գենետիկորեն մոդիֆիկացվել է, ինչն անվանվում է GMO սնունդ։
Այս թվերն իմանալն արդեն կօգնի ձեզ լինել տեղեկացված և կատարել ճիշտ ընտրություն։