Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե բանանի կեղևը դնենք մեր դեմքին


Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե բանանի կեղևը դնենք մեր դեմքին
Փետրվար 5 22:42 2018

Պարզվում է՝ այս առողջարար միրգը ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է պահպանել դրա կեղևն ու օգտագործել։


Դե ինչ, կարդանք, հիշենք, օգտագործենք, ու չմոռանաք կիսվել ընկերների հետ։


1 Կոշիկների քսուկ


Կաշվե կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար բանանի կեղևը քսեք դրանց, այնուհետև մաքրեք մաքուր գործվածքով։


2 Արծաթեղենը մաքրելու միջոց


Բանանի կեղևը մի փոքր ջրի հետ խառնեք բլենդերով՝ համասեռ զանգված ստանալու համար։ Այնուհետև ստացված մածուկով մաքրեք ու փայլեցրեք արծաթը։


3 Այգում թիթեռներ հավաքելու համար


Եթե բանանի կեղևը և բանանի փոքրիկ կտոր տեղադրես այգում, ապա ժամանակի ընթացքում այն կգրավի շրջակայքի թիթեռների ուշադրությունը, որոնք կհավաքվեն այստեղ։


4 Մաշկի խնամքի միջոց


Բանանի կեղևն օգտակար է չոր մաշկ ու պեպեններ ունեցողների համար։ Անհրաժեշտ է օրը մեկ անգամ բանանի կեղևի ներսի հատվածով մերսել մաշկն, ու արդյունքը սպասեցնել չի տա։


5 Պարարտանյութ բույսերի համար


Ավելի լավ է բանանի կեղևը ոչ թե նետել աղբամանը, այլ հողափոսի մեջ։ Այն առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել լոլիկների ու վարդերի հողը պարարտացնելու համար։


6 Բանանի քացախ


Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։


7 Մարինադ մսի համար

 

Հաջորդ անգամ փորձեք միսը բանանի կեղևի հետ պատրաստել. այն փափուկ ու հյութալի կստացվի։


8 Ատամները սպիտակեցնելու համար


Ատամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի հատվածը պարզապես քսել ատամներին։


9 Միջոց քորի դեմ


Եթե մոծակների կծած տեղերը սարսափելի քոր են գալիս, անհրաժեշտ է պարզապես դրանց վրա քսել բանանի ներսի հատվածը։


10 Մաշկի մեջ խրված փշի դեմ միջոց


Բանանի կեղևի կտորն անհրաժեշտ է դնել այնտեղ, որտեղ մտել է փուշը։ Էնզիմները կօգնեն, որպեսզի այն դուրս գա մաշկի մակերեսին ավելի մոտ, արդյունքում հնարավոր կլինի փուշն ավելի հեշտությամբ հանել։


11 Հաղորդագրություն թողնելու կրեատիվ տարբերակ


Բանանի կեղևի վրա մի ամբողջ հաղորդագրություն կարելի է թողնել, առնվազն սիրո խոստովանություն անել։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այն կարելի է կարդալ միայն մի քանի ժամ հետո։


12 Բույսերը մաքրելու միջոց


Բանանի կեղևն ամբողջությամբ անվտանգ է և չի պարունակում քիմիական ոչ մի այնպիսի նյութ, որը կարող է բացասաբար ազդել բույսերի կամ մարդկանց վրա։ Այսպես, դրանով կարող եք մաքրել նաև բույսերի տերևները։


13 Միջոց` ակնեների դեմ


Մաշկի վրա հայտնված ակնեներից ազատվելու համար անհրաժեշտ է դրանց վրա քսել բանանի կեղևն ու որոշ ժամանակ չլվացվել։