Ուիլ Սմիթն ամուսնալուծվում է. ԶԼՄ-ներ


Ուիլ Սմիթն ամուսնալուծվում է. ԶԼՄ-ներ
Փետրվար 4 19:48 2018

«Radar Online» կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ դերասան Վիլ Սմիթը և Ջադա Պինկետ Սմիթը 20 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել: Նրանք արդեն առանձին են ապրում և դժգոհ չեն դրանից: Ամուսինները հոգեբանի մոտ հատուկ կուրս են անցնում:

Վիլ Սմիթը և Ջադա Պինկետ Սիմիթը որոշել են առանձին ապրել, երբ համոզվել են, որ իրենց երեխաները կարող են ինքնուրույն կյանք վարել: Եթե հոգեբանի խորհրդատվությունը չօգնի և նրանք չմիանան, ապա կսկսեն 270 միլիոն դոլար գնահատվող ունեցվածքի և գույքի բաժանումը:

Վիլ Սմիթը և Ջադա Պինկետ Սիմիթը ամուսնացել են 1997 թվականին և ունեցել են երկու երեխա: Վիլ Սմիթը ևս մի որդի ունի՝ նախկին ամուսնությունից: