Հայտնի է դարձել՝ ով է փոխարինելու Մեգան Մարքլին «Ֆորս Մաժոր» սերիալում


Հայտնի է դարձել՝ ով է փոխարինելու Մեգան Մարքլին «Ֆորս Մաժոր» սերիալում
Փետրվար 4 18:33 2018

«Ֆորս-Մաժոր» սերիալի թիմը հայտարարել է, թե ով է փոխարինելու Մեգան Մարքլին՝ Ռեյչել Զեյնի դերում: Մեգան Մարքլն արքայազն Հարիի հետ նշանադրությունից հետո դադարեցրել է նկարահանումները:

Ֆիլմի սցենարիստները որոշել են հեռացնել Ռեյչլ Զեյնի կերպարը, որի դերը խաղացել է Մարքլը բոլոր 7 սեզոններում:

Ռեյչլ Զեյնը վերջին անգամ սերիալում կնկարահանվի, որը կցուցադրվի ապրիլի 25-ին:

Միևնույն ժամանակ Տորոնտոյում կսկսվի հաջորդ սեզոնի նկարահանումները: Մեգան Մարքլի փոխարեն հանդես կգա 39-ամյա Քեթրին Հեյգլը:

Քեթրին Հեյգլը Սամանթա Ուիլերի դերում հանդես կգա, որը, ըստ սերիալի սցենարիստ Արոնա Կորշայի, կլինի սերաիալի գլխավոր հերոսուհին: