Հայտնի են դարձել գալիք տարվա ամենասպասված ֆիլմերի անունները: Առաջին տեղը զբաղեցրել է Marvel կինոստուդիայի «Վրիժառուները. անսահմանության պատերազմը» ֆիլմը:
Նույն կինոստուդիայից ևս երկու ֆիլմ հայտնվել են սպասված ֆիլմերի ցանկի 2-րդ և 3-րդ տեղերում: Դրանք են «Սև հովազ» և «Դեդփուլ 2» ֆիլմերը:
Թոփ տասնյակում ներառվել են նաև «Յուրայի դարաշրջանի աշխարհ 2», «Դամբարաններ թալանողը. Լարա Քրոֆթ», «Խաղաղօվկիանոսյան սահման 2», «Գիշատիչը», «Օուշենի 8 ընկերուհիները», «Առաքելությունն անիրագործելի է, 6» և «Սոլո. Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմերը:










