Լեդի Գագան իր համերգային շրջագայությունն ընդհատել է


Լեդի Գագան իր համերգային շրջագայությունն ընդհատել է
Փետրվար 4 18:00 2018

Ամերիկացի փոփ-երգչուհի Լեդի Գագան ուժեղ ցավերի պատճառով չեղարկել է իր ելույթները մի քանի քաղաքներում: «Ցավոք, Լեդի Գագան ուժեղ ցավեր ունի, որոնք ազդել են կենդանի հնչողությամբ ելույթ ունենալու նրա հնարավորության վրա»,- ասված է երգչուհու թվիթերյան էջում:

Երգչուհին համերգային ծրագրով ելույթ էր ունենալու Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Կոպենհագենում, Ռիո-դե-Ժանեյրոյում, Մանչեստրում:

Լեդի Գագան նշել է, որ ուժասպառ է այն աստիճանի, որ անգամ չի կարող դա նկարագրել: Բժիշկների խումբը նրան խորհուրդ է տվել կազդուրվել տնային պայմաններում: 2017 թ. սեպտեմբերին Լեդի Գագան հոսպիտալացվել էր ազդրերում սուր ցավերով: