Կանանց համար ամենավտանգավոր կոշիկները


Կանանց համար ամենավտանգավոր կոշիկները
Փետրվար 3 20:37 2018

Շատ հաճախ կարելի է լսել, որ բարձրակրունկ կոշիկների հաճախակի կրումը վատ է անդրադառնում կանանց ոտքերի և մեջքի վրա, սակայն ոտքերի վրա ամենավատ ազդեցությունը թողնող կոշիկները ամենևին էլ բարձրակրունկները չեն:

Բրիտանիայի թագավորական համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեջքի վրա ամենից մեծ բացասական ազդեցություն թողնում են բալետկաները (հարթ, առանց կրունկ կոշիկներ):

Երկու ժամ այդպիսի կոշիկներ կրելը բավական է ողնաշարի ճշգրիտ կեցվածքի խանգարման և մեջքի շրջանում սուր ցավերի առաջացման համար:

Նշենք, որ ոչ թեք, բայց հարթ կրունկ ունեցող կոշիկները այնքան էլ բացասաբար չեն ազդում կանանց մեջքի վրա:

Մասնագետների համոզմամբ ամենաարդյունավետ կոշիկները դրանք միջին բարձրության և հարմարավետ կոշիկներն են, որոնք չեն խոչընդոտում ոտքերի արյան շրջանառությանը: