Փետրվարի 3-ի աստղագուշակ


Փետրվարի 3-ի աստղագուշակ
Փետրվար 3 01:00 2018

Խոյ

Առավոտյան արթնանալով, ձեզ բավական առույգ ու էներգիայով լի կզգաք: Դա առիթ, որ մտածեք կիսատ մնացած գործերն ավարտին հացնելու մասին: Այնուամենայնիվ, փորձեք ուշադրություն դարձնել տան, ընտանիքի հոգսերի վրա:

Ցուլ

Գործի անցնելուց առաջ ձեզ համար պլան մշակեք, լավ մտածեք, նոր սկսեք իրագործել ձեր մտածածը: Պլանից շեղվելու դեպքում հնարավոր է ձախողվեք:

Երկվորյակ

Այսօր գործնական առումով փորձեք ոչինչ չպլանավորել, հակառակ դեպքում կձախողվեք, իսկ ահա սիրային հարցերի համար այսօր կատարյալ օր է:

Խեցգետին

Ձեզ վրա շատ մեծ պարտականություններ մի վերցրեք, հնարավոր է չկարողանաք բոլորն իրագործել ու ստախոս դուրս գալ:

Առյուծ

Ձեր գործերը դանդաղ, բայց առաջ են գնում, մի արագացրեք իրադարձությունները, ամեն ինչ իր հունով ընթանում է:

Կույս

Շատ հարցերում դուք նկատելի հաջողության կհասնեք: Այսօր այնքան էլ հարմար օր չէ սիրելիի հետ հարցերը պարզելու համար, մնացած ամեն ինչի համար օրը բարենպաստ է:

Կշեռք

Ֆինանսական հարցերում ուշադիր եղեք: Խնայողաբար մոտեցեք ցանկացած հարցի, այլապես անելանելի դրության մեջ կհայտնվեք:

Կարիճ

Մի խուսափեք խնդիրներից, դեմ առ դեմ դուրս եկեք նրանց հետ և ամեն ինչ հաջող կստացվի: Ջայլամի քաղաքականություն վարելը ձեզ օգուտ չի տա:

Աղեղնավոր

Ձեր նպատակներին հասնելու համար ձեզնից մեծ ջանքեր կպահանջվեն: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով կավարտվի, որոշ խոչընդոտներ ստիպված կլինեք հաղթահարել մեծ դժվարությամբ:

Այծեղջյուր

Հաջող օր է բոլոր իմաստներով՝ և անձնական, և գործնական, և ընտանեկան: Ամեն ինչ ձեր մտածածի պես կլինի, միայն թե հետևողականություն ցուցաբերեք:

Ջրհոս

Անձնական կյանքի առումով աստղերը դրական օր են հուշում: Եթե միայնակ եք, չի բացառվում, որ կհանդիպեք ձեր 2-րդ կեսին:

Ձկներ

Հնարավոր է՝ առավոտից ոչ մի բան ձեռնարկելու տրամադրություն չունենաք: Բայց մի ընկճվեք, ամեն մարդու մոտ էլ գալիս է պահ, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, բայց դա ժամանակավոր է: