Կատու պահելու 5 պատճառ


Կատու պահելու 5 պատճառ
Փետրվար 1 19:35 2018

Հոգեբանները պնդում են, որ միայնակ մնալ չի կարելի, իսկ եթե շրջապատող մարդիկ չկան, մենակ չմնալու համար պետք է կենդանի որդեգրել, իսկ ամենահարմար կենդանին դա կատուն է:
Ինչո՞ւ: Այս հարցն ունի 5 կետերից բաղկացած պատասխան:

Ընտանիք
Կատուն այն եզակի կենդանիներից է, որը տիրոջը համարում է իր ընտանիքի անդամ ու հնարավորության դեպքում օգնում է տարբեր հարցերում: Նրանք իրենց պաշտպանության տակ են վերցնում իրենց տիրոջը: Օրինակ՝ անցանկալի հյուրերին ստիպում է, որ շուտ հեռանան:

Ուշադրություն չեն պահանջում
Կատուները ինքնուրույն կենդանիներ են: Եվ ձեր ուշադրության պակասը նրանց չի տխրեցնի: Կատուներին նյարդայնանում են այն դեպքում, երբ նրանց գործողությունները սահմանափակում են, այնպես որ կարիք չի լինի անընհատ գրկել նրանց: Այնպես որ առանց ձեզ նրանք կկարողանան զբաղմունք գտնել:

Բուժում
Կատուներն ունեն մարմնի բարձր ջերմաստիճան և շատ զարգացած բիոտոկեր: Նրանք շատ լավ զգում են այն հատվածները, որտեղ ցավ կա ու կարող են շատ երկար պառկել մարմնի ցավող հատվածի վրա ու բուժել ձեզ: Կատուները շատ օգտակար կարող են լինել ծեր մարդկան համար:

Գեղեցկություն
Կատուները շատ գեղեցիկ ու արիստոկրատ կենդանիներ են: Էսթեթիկական հաճույք կարել է ստանալ նրանց գործողություններին հետևելիս: Նրանց մարմինը իդեալական է:

Մաքրություն
Կատուները շատ մաքրասեր արարածներ են: Աշխարհում շատ քիչ կենդանիներ կան, որոնք իրենց մաքրությամբ կարող են համեմատվել կատուների հետ: Գիտնականները ստացել են այնպիսի կատվի տեսակներ, որոնք մարդկանց մոտ ալերգիա չեն առաջացնում:

Այնպես որ, կատուները տանը պահելու համար իդեալական կենդանիներ են: