Հայ երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ թատերական ներկայացման ժամանակ


Հայ երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ թատերական ներկայացման ժամանակ
Փետրվար 1 18:36 2018

Հայ երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ թատերական ներկայացման ժամանակ։

Նարեկ Դուրյանի «Կոմա Նոստրա» ներկայացման հանդիսականներից մեկն իր ընտրյալին ամուսնության առաջարկություն է արել հենց «Բոհեմ» թատրոնում՝ ներկայացման ժամանակ: Այս մասին գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Թատրոնի անձնակազմը հրապարակել է նաեւ իրադարձության լուսանկարներն ու շնորհավորել զույգին։