Ֆիլմեր, որոնք դրդել են մարդկանց հանցանք կատարել


Ֆիլմեր, որոնք դրդել են մարդկանց հանցանք կատարել
Հունվար 30 12:38 2018

Ֆիլմերում բռնությունների թեման մշտապես բուռն քննարկման առիթ է դառնում քննադատների և շարքային կինոդիտողների համար: Ոմանք համոզված են, որ ֆիմերում ցուցադրվող հանցագործություններն ու բռնությունները կարող են մարդկանց դրդել իրական կյանքում դիմել նման քայլերի, իսկ ոմանք համամիտ չեն այդ տեսակետին:

Սակայն կյանքը ցույց է տալիս, որ ֆիլմերը դիտում են նաև հոգեկան անհավասարակշիռ մարդիկ և դեռևս չհասունացած երեխաներ, ովքեր, տեսնելով ֆիլմերում հերոսների վարքը, իրենց ապագա գործողությունների համար պատրաստի գաղափարներ են ստանում:

Ստորև ներկայացնում ենք ֆիլմերի տասնյակը, որոնց սցենարով իրական կյանքում մարդիկ հանցագործություններ են կատարել:


10. Գողերի քաղաքը (The Town)

Բեն Աֆլեքի «Գողերի քաղաքը» քրեական դրաման, որը Օսկարի է հավակնել, պատմում է տհաճ իրավիճակում հայտնված մարդու մասին. մի կողմից նա բանկեր թալանող հանցավոր խմբավորման անդամ է, մյուս կողմից, սիրահարվել է թալանին վկա դարձած մի կնոջ: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է հերոսը պաշտպանում իր սիրելիին և փորձում հեռանալ հանցավոր աշխարհից: Շատերը, սակայն, չեն խորացել այդ պատմության մանրամասների մեջ և մտածել են. «Լսեք, բանկերի թալանը զիլ գործ է, արժե ես էլ նման մի բանով զբաղվեմ»:

 

Եվ ահա Նյու Յորքում, կրկնօրինակելով ֆիլմի սցենարը, տղամարդկանց մի խումբ հաջողությամբ իրականացրել է 62 թալան` գողանալով ամենաքիչը 217 հազար ԱՄՆ դոլար: Հանցավոր այդ խումբը կիրառել է ֆիլմում ցուցադրված բոլոր հնարքները, օրինակ` սրահում էլեկտրականությունն անջատումը, որպեսզի աշխատակիցները չկարողանան օգնության դիմել, մթության մեջ կողմնորոշվելու համար հարմարեցված լուսարձակների կիրառումը և ԴՆԹ վկայությունները վերացնող քիմիական նյութեր օգտագործումը: Նրանք, հավանաբար, շատ էին զարմացել, որ, չնայած բոլոր ջանքերին, ոստիկանությանը հաջողվեն նրանց ձերբակալել: Ձերբակալությունից հետո միայն, նրան խոստովանել էին, որ ամեն մի քայլ արվել էր ֆիլմի սցենարով:

9. X նախագիծ (Project X)

2012թ.-ին նկարահանված «X նախագիծ» կատակերգությունը պատմում է անչափահասների մասին, ովքեր երեկույթ են կազմակերպել մեկի տանը, ում ծնողները առժամանակ բացակայում են: Խնջույքը շատ արագ դուրս է գալիս վերահսկողությունից և վերածվում զենքերի ու թմրանյութերի քաոսի, ինչն էլ հանգեցրնում է անկարգությունների:

 

Հավանաբար ֆիլմից ոգևորված` ԱՄՆ-ի տարբեր շրջաններում անչափահասները սկսել են կրկնօրինակել ֆիլմի սցենարը: Ֆիլմի ցուցադրումից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի տարբեր շրջաններից` Տեխաս, Յուտա, Ֆլորիդա և այլն, ոստիկանությունն անըդհատ ահազանգեր է ստանում անչափահասների կազմակերպած անկարգությունների մասին, որոնք հաջորդել են նման խնջույքներին: Ինչպես ֆիլմում, այնպես էլ իրական խնջույքների ժամանակ, անչափահասները օգտագործել են թմրանյութեր և զենքեր են կիրառել:

8. Ճիչ (Scream)

1996թ.-ին նկարահանված Ուես Քրեյվենի «Բղավոց» ֆիլմը սարսափ ֆիլմերի պատմության մեջ ուրույն տեղ է զբաղեցրել, և ինչպես նկատել է ԱՄՆ-ի դատավորներից մեկը, այն «մարդկանց սպանելու շատ լավ ուսումնական ձեռնարկ է»: Ֆիլմն իսկապես ոգևորել է որոշ մարդկանց դիմել հանցագործությունների: Ֆիլմի սցենարով կատարված հանցագործություններից ամենահայտնին 14-ամյա բելգիացի Էլիսոն Քամբյեի սպանությունն է:

 

Վերջինս մի օր ծանոթանում է 24-ամյա Տիերի Ժարադինի հետ և հյուր գնում նրա տուն, որտեղ Տիերին նրան ամուսնության առաջարկություն է անում: Էլիսոնը մերժում է, ինչից հետո Տիերին մտնում է կողքի սենյակ և հագնում ֆիլմի հերոսի լեգենդար կոստյումը: Նա վերցնում է երկու մեծ դանակ, որոնցով 30 անգամ հարվածում է Էլիսոնին, ինչպես և տեղի է ունենում ֆիլմում: Տիերին ոստիկանությանը խոստովանել է, որ կանխամտածված կրկնօրինակել է ֆիլմի սցենարը:


7. Մարտական ակումբ (Fight Club)

1999թ.-ին նկարահանված «Մարտական ակումբ» ֆիլմը մեծ ժողովրդականություն է վայելել այն տղամարդկանց շրջանում, ովքեր իրենց արևմտյան հասարակության զոհ են համարում: Առանց կանոնների ընդհատակյա բոքսի մրցումներն ու կազմակերպված ահաբեկչությունը բավական գրավիչ էին նրանց համար, ովքեր «թքած ունեն» արևմետյան հասարակության կարգերի վրա:

 

Ֆիլմի սցենարով արված ամենամեծ հանցագործությունը կրկին տեղի է ունեցել Նյու Յորքում, 2009թ.-ին: Ինքնաշեն ռումբեր պայթեցին քաղաքի տարբեր հաստատություններում, որոնք համարվում են մարդկանց հարստահարող հաստատություններ: Արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերեցին պայթյուններ կազմակերպող տղամարդուն. նրա անունն է Կայլ Շոու, տեղի «մարտական ակումբերից» մեկի անդամ, ով հպարտանում էր իր կատարած արարքներով: Իրականում ֆիլմի ցուցադրումից հետո «մարտական ակումբները» լայն տարածում ստացան ողջ աշխարհում, դրանք կազմակերպվում են հասարակության տարբեր շերտերի կողմից:

6. Փողերով լի գնացքը (Money Train)

1995թ.-ին նկարահանված մարտաֆիլմում կա մի սցենար, ըստ որի Տորչ անունով գողը թալանում է մետրոյի գանձարանը, շղթայում գաձապահին և բենզինով այրում հաստատությունը: Ֆիլմում գանձապահին հաջողվում է փախուստի դիմել, սակայն իրական կյանքում նմանատիպ հանցագործության զոհերի բախտը չի բերել:

 

Ֆիլմի սցենարով կատարված հանցագործություններից հայտնի է մի դեպք, երբ երիտասարդը կրպակի` մետաղադրամի համար հատկացված անցքով լցնում է դյուրավառ հեղուկ ու սպառնում գանձապահին սարսափելի մահով, եթե վերջինս նրան չտա առկա ողջ գումարը: Այնուամենայնիվ, երիտասարդը հրդեհում է կրպակը, իսկ 50-ամյա գանձապահը մահանում մարմնի 75% այրվելուց հետո: Ֆիլմի ցուցադրումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի են ունեցել նմանատիպ 7 հանցագործություններ, ինչը հանգեցրել է հոլիվուդյան ֆիլմերում բռնությունների դեմ ակցիաների:

5. Սղոց (SAW)

«Սղոց» սարսափ ֆիլմի հերոս Ջոն Կրամերը հանդիսանում է հոգական շեղում ունեցող հակահերոսի վառ կերպար: Սպանության նրա հնարքները կատարելապես մշակված են, նա հարձակվում է այն մարդկանց վրա, ովքեր ցավ են պատճառում հենց իրենց: Նրա խաղը կոչված է ցույց տալ մարդկանց կյանքի արժեքը: «Սղոցը» երբեք չի սպանում անձամբ, նա ընտրություն է առաջարկում. թակարդում հայտնված մարդը, եթե բավական կամքի ուժ չի դրսևորում, ապա սպանում է ինքն իրեն:

 

Եվ ահա Սոլթ Լեյք Սիթի քաղաքի բնակչուհին ոստիկանությանն է հանձնում իր անչափահ որդուն և նրա ընկերոջը այն բանից հետո, երբ իմանում է, որ նրանք նախատեսում են առևանգել, խոշտանգել և սպանել մի քանի մարդու: 14 և 15-ամյա անչափահասները մանրակրկիտ կրկնօրինակել են «Սղոցի» խաղը, որով նրանք մտադիր էին դաս տալ նրանց, ովքեր իրենց կարծիքով մարդկանց վնաս են պատճառում, այդ թվում մի ոստիկանի և երկու դպրոցահասակ աղջիկների: Նրանք ոստիկանությանը խոստովանել են, որ մտադիր էին տեսանկարահանել սպանությունները, ինչպես դա արվում է «Սղոցը» ֆիլմում:

Նմանատիպ միջադեպ է գրանցվել նաև ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Երկու անչափահաս աղջիկ զանգահարում են 52-ամյա մի կնոջ և ասում, որ նրա ընկերոջը փակել են տան սենյակներից մեկում և շուտով գազ են բաց թողնելու տուն: Կինը պետք է ընտրություն կատարի` փրկել ընկերո՞ջ, թե՞ սեփական կյանքը, ինչպես և առաջարկում է «Սղոց» ֆիլմի հերոսը: Կինը սրտի կաթված է ստանում և մահանում: Արդյունքում երկու անչափահաս աղջիկներ ձերբակալվում են:

4. Հրե պտտահողմ (Backdraft)

1991թ.-ին նկարահանված «Հրե հորձանուտ» մարտաֆիլմը պատմում է Չիկագոյի հրշեջների մասին, որոնք փորձում են բռնել հրդեհներ կազմակերպող սերիական հանցագործին: Ֆիլմը դիտած ամերիկացի մի տղամարդ, ով հրդեհ կազմակերպելու համար ձերբակալվել է, պատմել է ոստիկանությանը, որ շատ էր ցանկանում ֆիլմի հերոսների նման լինել և փրկել մարդկանց այրվող շենքերից:

 

Քանի որ երկար ժամանակ նա չէր կարողանում հանդիպել այրվող շենքեր, որտեղից կարող էր փրկել մարդկանց, որոշում է անձամբ այրել իր ընկերուհու ընտանիքի բնակարանը: Նա այրում է աթոռներից մեկը, մինչ բոլորը քնած են լինում: Սակայն «հերոսի» համար իրադարձությունները չնախատեսված ձևով են զարգանում: Նա չի կարողանում փրկել և ոչ ոքի ու հանգցնել հրդեհը: Ընտանիքի անդամներն իրենք արթնանում է ծխից և հանգցնում հրդեհը: «Հերոսը» բավարարվում է միայն այն ժամանակ, երբ ոստիկանները նրան ձերբակալում են:


3.Հարցազրույց վամպիրի հետ (Interview With The Vampire)

Առաջին հայացքից շարքային մահկանացուները դժվար թե իրականացնեն այնպիսի հանցագործություններ, որ գործում են վամպիրները ֆիլմերում: Սակայն իրականությունը առավել քան տարօրինակ է:

 

Դանիել Սթերլինգը և նրա ընկերուհի Լիզա Սթելվագենը 1994թ.-ին դիտում են «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմը: Նույն գիշերը Լիզան արթնանում է և լսում Դանիելի հետևյալ խոսքերը` «Այսօր դու կմեռնես: Ես կսպանեմ քեզ ու կխմեմ քո արյունը»: Լիզան հանգիստ շրջվում է և քնում` հավանաբար ասելով` «Լավ, սիրելիս»: Սակայն Դանիելը, փաստորեն, չէր կատակում: Նա դանակահարում է ընկերուհուն և սկսում խմել նրա արյունը: Հետագայում Դանիելը, չկարողանալով բացատրել իր արարքի պատճառները, չի բացառել, որ գուցե իր վրա խորը ազդեցություն է թողել դիտած ֆիլմը: Դատարանը, սակայն, բավարար չի համարել այդ հիմնավորումը և մեղավոր է ճանաչել մահափորձ կատարելու մեջ:


2. Ռեմբո. Առաջին արյուն (First Blood)

1982թ.-ին նկարահանված «Ռեմբո» ֆիլմը բոլորին է հայտնի: Վիետնամական պատերազմի անարդարությունից տուժած զինվորին հետապնդում են ոստիկանները, իսկ Ռեմբոն պատահաբար սպանում է ոստիկանի: Եվ իրադարձությունների զարգացումը հանգեցնում է նրան, որ Ռեմբոն սկսում է սպանել բազում մարդկանց:

 

Ֆիլմի ցուցադրումից հետո հայտնվեցին շատ երիտասարդներ, ովքեր ցանկանում էին նմանվել սիրելի հերոս Ռեմբոյին: Նման դեպքեր ավելի շատ հանդիպել են Կանադայում: Ռեմբոյին հատուկ ռազմական հագուստով և գլխին կապված հայտնի կարմիր ժապավենով մի տղամարդ ոստիկանների հետ բախումից հետո գնդակահարվում է: Տորոնտոյում 18-ամյա մի երիտասարդ ձերբակալվում է նմանատիպ վարքի համար: Օնտարիոյի անտառներում երկար ժամանակ հետապնդում են Ռեմբոյի արտաքինով մի տղամարդու, ով պարսատիկով կրակում էր մարդկանց վրա, ճիշտ է` հիմնականում երեխաների վրա:

 

1.Սև ասպետը (The Dark Knight)

Հայտնի է Կոլորադոյում տեղի ունեցած ողբերգությունը, երբ կինոթատրոնում Բեթմենի բազում երկրպագուներին գնդակահարելուց առաջ նարնջագույն մազերով տղամարդը բղավեց «Ես Ջոկերն եմ»: Սակայն նա միակը չէր, ով ոգևորվելով Ջոկերի կերպարով, ցանկանում էր ցնցել աշխարհը:

 

2010թ.-ին Վիսկոնսինում մի տղամարդ դատապարտվել է ազատազրկման այն բանի համար, որ Ջոկերի կոստյումով ներխուժել է եղբոր տուն ու հարձակվել նրա վրա: Տղամարդը կասկածներ ուներ, որ եղբայրը քնել է իր նախկին ընկերուհու հետ: Սակայն ֆիլմի հերոս Ջոկերին ավելի «սազական» միջադեպ է տեղի ունեցել 2009թ.-ին, երբ Ինդիանայում ուսուցիչը փորձել է փրկվել իր վրա հարձակվող աշակերտուհուց: Աղջիկը ուսուցչի վրա հարձակվել է ածելիով, սակայն մինչ այդ մտել զուգարան, շպարվել Ջոկերի նման և ածելիով կտրել այտերը` փորձելով ստանալ հայտնի հակահերոսի հայտնի «ժպիտը»: