«Գրեմմի-2018»․ ովքեր են հաղթողները


«Գրեմմի-2018»․ ովքեր են հաղթողները
Հունվար 29 10:11 2018

Նյու Յորքում ավարտվեց Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ Ահա հաղթողների անունները։ Նշենք, որ մրցանակաբաշխությունն առավել հաջողված էր Բրունո Մարսի համար։

«Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։

 «Տարվա ձայնագրություն»՝ կրկին Բրունո Մարսը՝ 24K Magic ալբոմի համար։ Այս ալբոմը եւս մեկ արձանիկ է ստացել լավագույն պրոդյուսերությամբ ալբոմի համար։ Երգիչը պարգեւատրվել է նաեւ Best R&B Album անվանակարգում։

«Տարվա երգը» անվանակարգում հաղթել է Բրունո Մարսի That’s What I Like երգը։ Բացի դրանից երգչի երգը պարգեւատրվել է Best R&B Song եւ Best R&B Performance անվանակարգերում։

Լավագույն պոպ կոմպոզիցիան է ճանաչվել Էդ Շիրանի Shape of You երգը ։

Լավագույն ռոք ալբոմ է համարվել The War On Drugs խմբի A Deeper Understanding ալբոմը։

The Rolling Stones-ը ստացել է «Գրեմմի» Blue&Lonesome ալբոմի համար Best Traditional Blues Album անվանակարգում։

Շակիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի» Best Latin Pop Album անվանակարգում։

Best Urban Contemporary Album անվանակարգում հաղթել է The Weeknd –ը՝ իր Starboy ալբոմի համար։

Լավագույն ռոք երգ է ճանաչվել Foo Fighters–ի Run–ը։

Քենդրիք Լամարի Humble երգի տեսահոլովակը լավագույն տեսահոլովակ է ճանաչվել։

Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move(Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար։