Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը կրկին մտերմացել են


Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը կրկին մտերմացել են
Հունվար 28 20:43 2018

Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծվելուց հետո Բրեդ Փիթը կրկին մտերմացել է նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հետ: Նա ներողություն է խնդրել Ջենիֆերից, և այժմ նրանք հաճախ են շփվում:

Փիթի ներկայացուցիչը լրատվամիջոցերին պատմել է, որ վերջերս դերասանը նախկին կնոջը ծանոթացրել է իր երեխաների հետ: Փիթի երեխաները տեղեկացված են եղել, թե ով է իրենց հյուրը, սակայն նրան ընդունել են որպես իրենց հոր մտերիմ ընկերոջ:

Վերջերս ակտիվացել են նաև խոսակցություններն այն մասին, որ Փիթը կրկին սիրահարված է Էնիսթոնին: Խոսում են նաև նրանց միջև նոր սիրավեպի մասին, սակայն դերասաններն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից: