Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն որոշել է հյուրանոցային բիզնեսով զբաղվել: Նա հայտարարել է, որ Իսպանիայում մեծահասակների համար հյուրանոց է բացելու: Այն կոչվելու է «Nobu Hotel Marbella»:
Դե Նիրոյի էքսկլյուզիվ հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար այցելուները 2000 դոլար պետք է վճարեն: Ամենաէժան համարը կարելի է վարձակալել 250 դոլարով:
Դերասանը պատրաստվում է նաև գիշերային ակումբ բացել, իսկ հյուրանոցի հսկայական կանաչ տարածքում կազմակերպվելու են ամենատարբեր միջոցառումներ:










