Որքա՞ն գումար են պահանջում հայ դերասանները՝ սերիալներում նկարահանվելու համար


Որքա՞ն գումար են պահանջում հայ դերասանները՝ սերիալներում նկարահանվելու համար
Հունվար 25 17:18 2018

Երբ հայ դերասաններին հարցնում ես, թե ինչքա՞ն գումար են նրանք վաստակում թատրոնում, նրանք միշտ իրավացիորեն բողոքում են և փաստում են, որ այդ պատճառով է նրանք խաղում են հայկական այս կամ այն սերիալում՝ ընտանիք պահելու ու օրվա հացը վաստակելու համար, գրում է Boomnews.am-ը։

Իսկ ինչքա՞ն գումար է իրականում վաստակում թատրոնի դերասանը սերիալներում նկարահանվելու համար և ինչքան գումար է ստանում ոչ այդքան հայտնի դերասանը՝ սերիալում նկարահանվելու համար։


Boomnews.am—ի տեղեկություններով ձեր պատկերացրած աստղաբաշխական գումարները իրականում գոյություն չունեն և ոչ բոլորն են սերիլաում նկարահանվելու համար բարձր վարձատրվում։

Ըստ մեր տեղեկությունների՝ սկսնակ դերասանը /այս պարագայում դերասանական կրթությունը կարևոր չէ/, ով ուղղակի քաստինգի շնորհիվ հայտնվել է այդ սերիալում, մեկ օրվա նկարահանման համար վճարվում է 10-15 հազար ՀՀ դրամ ու հարցը այն է, որ նա կարող է այդ մեկ օրում նկարահնվի մի քանի սերիալի համար։ Ասյինքն այնպես չէ, որ եթե դու սերիալում ես նկարահանվում, դա նշանակում է ամիսը 30 օր ու օրական 10-15 հազար դրամ պետք է վաստակես։

 

Թատրոնի դերասանները, կամ այն դերասանները, ովքեր քիչ թե շատ հայտնի են հանրությանը ու կարող են իրենց ներկայությամբ սերիալը դիտարժան դարձնել նույնպես նկարահանվում են օրավարձով, բայց նրանց գումարները էլ ավելի բարձր են։ Ըստ մեր տեղեկությունների, նրանց վարձատրությունը կարող է հասնել 20-80 հազար ՀՀ դրամ օրական։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում