Խոյ
Ձեր խելամտություն ու բարձր ինտելեկտը թույլ կտա լուծել մի շարք անլուծելի թվացող հարցեր, այն էլ առանց կողմնակի օգնության:
Ցուլ
Դուք ողջ օրը ձեզ լարված կզգաք ու շատ անհանգիստ, դուք ինքներդ էլ չգիտեք ձեր լարվածության պատճառը: Փորձեք դուրս գալ այդ վիճակից՝ զբաղվելով հաճելի գործերով:
Երկվորյակ
Շատ հնարավոր է՝ դուք ինքներդ ստեղծեք ձեզ համար տհաճ իրավիճակներ, հետո բողոքեք, թե ինչու է կյանքը ձեր հանդեպ անարդար:
Խեցգետին
Այսօր սիրային հարցեր կարգավորելու լավագույն օրն է, եթե վիճել եք սիրելիի հետ, ամեն ինչ արեք, որ հաշտվեք:
Առյուծ
Այսօր ձեր անաշխատունակությունը շատ բարձր է, օգտվեք դրանից: Փորձեք որքան հնարավոր է շատ գործ կատարել ու ժամանակից շուտ վերջացնել:
Կույս
Փորձեք այս օրը ձեզ նվիրել, որքան հնարավոր է զբաղվեք ձեզ համար հաճելի գործերով, գնումներ կատարեք, ձեր վաստակածը ձեր վրա ծախսեք:
Կշեռք
Կարևոր գործերն աշխատեք հետին պլան չգցել, այլ լուծել հենց այսօր, քանի որ հաջող օր է, ցանկացած հարց ձեր օգտին լուծելու համար:
Կարիճ
Սպասեք հաճելի հանդիպման, այդ հանդիպումը ձեզ համար շատ բան կփոխի և՛ գործնական, և՛ անձնական առումով:
Աղեղնավոր
Այս օրը նման է քննության, ինչպես քննությունը հանձնեք, այնպես էլ կշարունակեք, այնպես որ ջանք ու եռանք մի խնայեք ամեն ինչ ճիշտ անելու համար:
Այծեղջյուր
Սիրային առումով շատ դրական օր է, չի բացառվում սիրո խոստովանություն լսելը, իսկ եթե արդեն միայնակ չեք, հաճելի անակնկալ կստանաք:
Ջրհոս
Ջրհոսների կյանքում որոշիչ շրջան է, կյանքի այս փուլում կայացրած որոշումից կախված կլինի կյանքի հետագա ընթացքը:
Ձկներ
Շատ ծանրաբեռնված օր է: Աշխատավայրում որոշ խնդիրներ կարող են առաջանալ, բայց դրանք անցողիկ են, ավելի լուրջ է ընտանիքում ծագած խնդիրը:










