«Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի դերասան եւ երգիչ Գոշի առողջական վիճակը շարունկում է մնալ երկրպագուների ուշադրության կենտրոնում, գրում է NEWS.am STYLE-ը:
Բանն այն է, որ դերասանն իրեն վատ էր զգացել շաբաթ օրը, ինչի պատճառով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գոշի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը նշեց, որ դերասանն իրեն արդեն լավ է զգում.
«Վիրահատության էր ենթարկվել, երեկ արդեն տուն է գնացել: Ինքս էլ գնացի նրան այցելության, նույնիսկ միասին սոցցանցերում արեցինք: Շնորհակալ ենք բոլորի ուշադրության համար, արդեն ամեն ինչ լավ է»,-նշեց Սոֆյան` չցանկանալով մանրամասնել, թե ինչ վիրահատության է ենթարկվել Գոշը:
«Կարեւորն այն է, որ ամեն ինչ հիմա լավ է»,-եզրափակեց նա:










