Անջելինա Ջոլիի և կամբոջացի ռեժիսորի սիրավեպի մասին լուրերը ակտիվանում են


Անջելինա Ջոլիի և կամբոջացի ռեժիսորի սիրավեպի մասին լուրերը ակտիվանում են
Հունվար 14 12:14 2018

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունից մեկ տարի անց լուրեր են պտտվում այն մասին, որ Ջոլին հանդիպում է կամբոջացի ռեժիսոր և երաժիշտ Պրաչ Լիի հետ: 42-ամյա դերասանուհին չի մեկնաբանել այս լուրերը, բայց ռեժիսորի հետ նրա մտերմության նոր մանրամասները երկրպագուներին մտածելու տեղիք են տալիս:

Ջոլին և Պրաչ Լին ծանոթացել են «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ռեժիսորի Facebook –ի էջում նույնիսկ լուսանկար կա, որում նա քնքշորեն գրկել է հայտնի դերասանուհուն:

Ըստ վերջին լուրերի՝ Անջելինա Ջոլին Պրաչ Լիին արդեն ծանոթացրել է իր երեխաների հետ և նրանք ընկերացել են:

Դերասանուհու ներկայացուցիչներից մեկը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, մամուլին պարզաբանել է, որ Ջոլին և Պրաչ Լին պարզապես լավ ընկերներ են, ոչ ավելին: Ջոլին հարգում է կամբոջացի ռեժիսորին և գնահատում է նրա աշխատանքները:

Ըստ աղբյուրի՝ դերասանուհին առայժմ չի ցանկանում փոփոխություններ մտցնել իր անձնական կյանքում և իր ժամանակն ու ուշադրությունը նվիրում է երեխաներին:

Այս պարզբանումները, սակայն, չեն լռեցրել մամուլին: Բազմաթիվ հրապարակումներում գերակշռում է կարծիքը, որ դերասանուհին ամուսնալուծության ծանր գործընթացից հետո առայժմ պաշտոնապես չի ցանկանում հաստատել, որ այլ տղամարդու հետ է հանդիպում: