Հելեն Միրրենը խաղալու է Եկատերինա երկրորդ թագուհու դերը


Հելեն Միրրենը խաղալու է Եկատերինա երկրորդ թագուհու դերը
Հունվար 14 19:02 2018

72-ամյա դերասանուհի Հելեն Միրրենը նոր առաջարկ է ստացել և հանդես է գալու ռուսական կայսրուհու դերում: HBO հեռուստաալիքի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ դերասանուհին 4 մասից բաղկացած դրամայում խաղալու է Եկատերինա երկրորդ թագուհու դերը:

Նախագծի ռեժիսորը Ֆիլիպ Մարտինն է, դրամայի վերնագիրը դեռ չի հրապարակվել, բայց հայտնի է, որ նկարահանումների մի մասը կատարվելու է Ռուսաստանում:

Հելեն Միրրենը իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ թագուհիների դերեր . նա հանդես է եկել Ելիզավետա առաջինի և երկրորդի դերերում: «Թագուհին» ֆիլմում խաղացած դերի համար նրան նույնիսկ «Օսկար» են շնորհել:

Ինչպես հայտնի է՝ դերասանուհին սերում է ռուս ազնվականների ընտանիքից, որը հայրենիքը լքել է՝ 1917 թվականի հեղափոխությունից հետո:

Իր հարցազրույցներից մեկում Միրրենն ասել է . «Այո, ես ազնվական կին եմ: Շատ եմ խաղացել թագուհիների կամ ազնվական կանանց դերեր, բայց երբեմն ես ուզում եմ գոնե 5 րոպեով «վատ աղջիկ» լինել»: