Խոյ
Լարված, բայց միևնույն ժամանակ բարեբեր շրջան է։ Ինչպես աշխատանքում, այնպես էլ տանը լարված իրավիճակներն անպակաս կլինեն։
Ցուլ
Ձեր անկախ ու ինքնուրույն բնավորությունը ձեզ թույլ կտա փոխել ձեր կյանքը, որը սկսել է ձեզ դուր չգալ։ Շարունակել նույն կերպ։
Երկվորյակ
Ինչպես ողջ հունվարը, այսօր ևս հանգիստ, հանդարտ օր է սպասվում։ Անգամ եթե ինչ-ինչ խնդիրներ առաջանան, դրանք արագ լուծում կստանան։
Խեցգետին
Եկել է այն պահը, որ ձեր անձնական կյանքում փոփոխություններ կատարելու համար ինքներդ պետք է որոշում կայացնեք։ Դրանից կախված կլինի ձեր հետագա կյանքը։
Առյուծ
Առյուծները ուժեղ են և լավ գործընկերներ, հենց այդ պատճառով շատ շուտով գործնական նոր առաջարկ կստանք, անպայման ընդունեք և չեք փոշմանի։
Կույս
Կույսերի համար աստղերը անկրկնելի օր են կանխատեսել։ Անձնական կյանքում կատարվող մեծ ու դրական փոփոծությունները գլխիվայր շուռ կտան ձեր կյանքը։
Կշեռք
Աստղերը խորհուրդ են տալիս համբերատար լինել, եթե ցանկանում եք լուծել ձեր առաջ ծառացած խնդիրները։ Դրանք քիչ չեն, բայց լուծելի են։
Կարիճ
Աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել ընկերների հարցում, դուք բոլորին ձեզ ընկեր եք համարում, բայց ուշադիր եղեք, ոչ բոլորն են ձեր լավը ցանկանում։
Աղեղնավոր
Փորձեք այսուհետ հաշվենկատություն ցուցաբերել։ Դա ձեզ հատուկ բնավորություն չէ, բայց սովորեք հենց այդպես լինել, դա բխում է միայն ձեր շահերից։
Այծեղջյուր
Փորձեք ակտիվ լինել, որքան էլ որ ծուլությունը տիրել է ձեզ։ Ծուլությունը ձեզ ոչ մի լավ տեղ չի տանի։
Ջրհոս
Ընտանիքում լարված իրավիճակը ձեզ կաշկանդում է, դուք շատ եք սրտնեղում, բայց իմացեք, որ դա ժամանակավոր է։
Ձկներ
Այսօր շատ կիսատ մնացած հարցեր կպահանջեն լուծում, դուք դրանից կխառնվեք իրար, բայց հետո փորձեք հավաքել ձեզ ու անցնել լուծումներին։










