Խոյ
Այսօր ամեն հարցի գիտակցաբար մոտեցեք, գործեք միայն այն դեպքում, եթե հասկանում եք հարցի լրջությունը ու կանխատեսում եք ավարտը: Կարևոր պայման կա՝ եթե գործ եք սկսել, անպայման ավարտին հասցրեք:
Ցուլ
Փորձեք հապճեպ որոշումներ չկայացնել: Խուսափել կոլեկտիվ աշխատանքից, եթե գործ ունեք, միայնակ կատարեք:
Երկվորյակ
Կայունության ժամանակաշրջան է: Փորձեք վայելել կյանքի այս խաղաղ շրջանը և մի բողոքեք: Օգտագործեք պահը ու զբաղվեք ձեզանով:
Խեցգետին
Կյանքի շատ ակտիվ փուլ է ու այս օրն էլ բացառություն չէ, պասիվություն ցուցաբերելն անթույլատրելի է: Եղեք ակտիվ ու նախաձեռնող:
Առյուծ
Բանկերի կամ անշարժ գույքի հետ հարցեր կան որոք շատ հաջող կերպով կլուծվեն, բայց այսուհետ ֆինանսական հարցերում զգոն եղեք:
Կույս
Այս ամսվա ամենահաջող օրերից է ձեզ համար: Այսօր դուք գերզգայուն կլինեք, կանխատեսման հնարավորությունները կբարձրանան, այնպես որ լսեք ձեր ներքին ձայնին:
Կշեռք
Եթե սովորեք դասեր քաղել ձեր սխալներից, դա միայն ձեր օգտին կլինի, քանի որ այս փուլում շատ եք սխալվում, եթե այդպես շարունակեք, ոչինչ չեք հաջողի:
Կարիճ
Դուք ձեզ այսօր աշխարհի ամենաազատ մարդն եք զգում, դա ձեր տրամադրվածության արդյունքն է, շարունակեք այդպես:
Աղեղնավոր
Բարդ օր է, լարված շատ պահեր են սպասվում, բայց փորձեք ձեզ հավասարակշիռ պահել, թե չէ ոչ միայն օրը լարված կլինի, այլև ոչ մի դրական տեղաշարժ չեք արձանագրի:
Այծեղջյուր
Շատ հաջող օր է, ցանկացած բան, որ կձեռնարկեք այսօր կպսակվի հաջողությամբ: Խոսքը վերաբերում է նաև սիրային հարցերին, եթե սիրահարված եք, անպայման խոստովանեք:
Ջրհոս
Ձեզ ընկճված եք զգում, կանգնած եք ընտրության առաջ, ինչը ձեզ հանգիստ չի տալիս, հիշեք, որ առողջությունից թանկ ոչինչ չկա և պետք չէ նյարդել քայքայել ամեն մանրուքի համար:
Ձկներ
Ֆինանսական առաջընթաց կունենաք ու կկայունանաք: Սա կլինի ձեր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ:










