Գիտնականները պարզել են, թե որքան է առաջին ծխախոտից հետո մոլի ծխող դառնալու հնարավորությունը


Գիտնականները պարզել են, թե որքան է առաջին ծխախոտից հետո մոլի ծխող դառնալու հնարավորությունը
Հունվար 10 17:00 2018

Մասնագետները խորհուրդ են տվել իշխանություններին ոչ թե կենտրոնանալ ծխախոտի վաճառքի վրա, այլ բացառել դրա առաջին օգտագործումը։

Առաջին անգամ ծխախոտ փորձողների մոտավորապես 60-70%-ը մոլի ծխողներ են դառնում։ Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները,– հաղորդում է Nicotine&Tobacco Research-ը։

Մասնագետները նշել են, որ ծխելը և դրա հետ կապված հիվանդություններն ամբողջ աշխարհում համարվում են ժամանակավրեպ մահվան հիմնական պատճառներից մեկը։ Համաձայն CDC տվյալների՝ ամեն տարի Երկրի վրա մոտ 6 միլիոն մարդ է մահանում՝ ծխախոտի օգտագործումից։

Ընդ որում, որոշ բժիշկներ գտնում են, որ ծխախոտային կախվածությունը միայն հոգեբանական արմատներ ունի։ Նրանց ընդդիմախոսները համոզված են, որ նիկոտինից նաև ֆիզիկական կախվածություն է լինում։

Համաձայն գիտնականների հաշվարկների՝ առաջին անգամ ծխախոտ ծխողների 60-70%-ը մոլի ծխողներ են դառնում մի քանի տարվա ընթացքում։ Նման ցուցանիշը համեմատում են հերոինային թմրամոլության հետ։

Այդ պատճառով էլ հետազոտողները խորհուրդ են տվել տարբեր երկրների իշխանություններին և առողջապահության ոլորտի փորձագետներին կենտրոնանալ ոչ թե ծխախոտից հրաժարվելու, այլ դրա առաջին օգտագործումը կանխելու վրա։

 Աղբյուր՝ BlogNews.am