Խոյ
Երեկոն խոստանում է ռոմանտիկ ավարտ։ Օրը բավական լարված կլինի, փորձեք ուշադիր լինել հատկապես ֆինանսական հարցերում, թե չէ շատ կտուժեք։
Ցուլ
Դուք տարվել եք երազանքներով, մոռացել եք իրականության մասին, կտրվել եք իրականությունից, ժամանակն է վերադառնալ իրականություն։
Երկվորյակ
Ծախսատար օր է սպասվում, անակնկալ շատ ծախսեր կառաջանան, որոնք մի փոքր կանհանգստացնեն ձեզ։
Առյուծ
Օրը լավ ընթացք չի խոստանում, եթե ձեր խնդիրները թողած զբաղվեք ուրիշի խնդիրներով։ Դուք հաճախ եք այդպես անում, ինչը շատ է վնասում ձեզ։
Խեցգետին
Այսօր ձեր աշխատասիրությունն այնպես կգնահատվի, որ դուք էլ զարմացած կմնաք։ Տարին դեռ նոր է սկսել, բայց դուք դեռ անցած եք հասցրել ցույց տալ ձեզ։
Կույս
Ինչպես բոլորը, դուք էլ երբեմն թուլության պահեր եք ապրում, այժմ այդ շրջանն է, բայց պինդ եղեք, դուք ի վիճակի եք հաղթահարել ցանկացած փորձություն։
Կշեռք
Այսօր փորձեք ձեզ նվիրել ընտանիքին, քանի որ շատ հնարավոր է դուք կարճատև կամ էլ երկարատև ճամփորդության մեկնեք ու հեռու լինեք ընտանիքից։
Կարիճ
Ձեր կյանքում որոշիչ շրջան է։ Դուք կանգնած եք երկու քարի արանքում, ձեր ընտրությունից է կախված ձեր հետագա կյանքի ընթացքը։
Աղեղնավոր
Միանգամից մեծ գումար կստանաք, բայց մի ծախսեք միանգամից, խնայողաբար ծախսեր, այդ գումարը ձեզ հետագայում շատ պետք կգա։
Այծեղջյուր
Ձեր ընկերներից մեկն այսօր ձեր օգնության կարիքը կզգա։ Նրան ձեռք մեկնեք, հետագայում նա ևս ձեզ մենակ չի թողնի դժվար պահին։
Ձկներ
Դժվար ու ծանր օր է, լի տհաճ անակնկալներով, բայց օրվա վերջը հաճելի ավարտ է խոստանում։










