Քիմ Քարդաշյանի որդին՝ փոքրիկ Սեյնթը, Ամանորից առաջ հայտնվել է հիվանդանոցում։ Այդ մասին Քիմը գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ որդու հետ լուսանկար հրապարակելով։
«Իմ թանկ որդին այնքան ուժեղ է։ Հիվանդանոցում անցկացրած 3 օրերի ընթացքում տեսա, թե ինչ ուժեղ է նա։ Տարվա ավարտը ծանր էր, թոքաբորբը սարսափելի բան է։ Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին։ Իմ ուժեղ Սեյնթ»,- գրել է Քիմը։











