Սպանել են երգչուհի Ռիհաննայի եղբորը


Սպանել են երգչուհի Ռիհաննայի եղբորը
Դեկտեմբեր 27 16:08 2017

Հայտնի երգչուհու զարմիկ Թեյվոն Քեյսին Ալլեյնը սպանվել է Սենտ Մայքլ շրջանում՝ ամսի 26-ին, մոտավորապես երեկոյան 7-ին:

Անհայտ տղամարդը փողոցում մոտեցել է Ալլեյնին, մի քանի անգամ կրակել նրա վրա և փախել:

21ժամյա տղան մահացել է ստացված վիրավորումներից:Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ռիհաննան իր Ինստագրամի էջում անդրադարձել է այս դեպքին՝ 

«Հանգչիր խաղաղությամբ, զարմիկ...Չեմ կարողանում հավատալ, որ դեռ երեկ քեզ գրկել եմ իմ ձեռքերում: Չէի մտածի, որ դա վերջին անգամը կլինի, որ կզգամ քո մարմնի ջերմությունը»: