Այս հրաշագործ փոշին կա գրեթե յուրաքանչյուրի տանը, աակայն քչերը գիտեն, թե ինչ գանձ ունեն ձեռքերի տակ


Այս հրաշագործ փոշին կա գրեթե յուրաքանչյուրի տանը, աակայն քչերը գիտեն, թե ինչ գանձ ունեն ձեռքերի տակ
Դեկտեմբեր 27 00:05 2017

Քրքումը հնդկական և չինական բժշկության անփոխարինելի մասնիկն է:
Այս բուժիչ բույսը օգնում է ազատվել մի շարք հիվանդություններից, այդ թվում նաև օգնում է պայքերել Ալցհեյմերի հիվանդության և քաղցկեղի դեմ:
Բացի դա, քրքումը պրոֆիլակտիկ միջոց է թոքերի, լյարդի և աղիների հիվանդության դեմ:
Այս հրաշագործ դեղին արմատներն ընդունելը ոչ միայն օգտակար է, այլ նաև շատ համեղ է:

 

Քրքումով կաթ


Տաք կաթ և մեղր՝ տիպիկ դեղամիջոց մրսածության դեմ: Սակայն առավել արդյունավետ է քրքումով կաթը, որն այդքան էլ հայտնի չէ մեր մայրցամաքի եվրապական հատվածում: Հնդկաստանում դա ավանդական ըմպելիք է համարվում: Կաթ-կարրին ջերմացնում է մարմինը ներսից՝ օգնելով ազատվել մրսածությունից:


Բաղադրիչներ
Հենց պատրաստի կարրի համեմունք կամ քրքումի աղացած արմատներ – 1 թեյի գդալ
Կաթ – 200 մլ
Շաքարավազ և դարչին ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը
Տաքացրեք կաթը, սակայն մի հասցրեք եռման աստիճանի: Վերցնելով կրակից՝ ավելացրեք մեկ թեյի գդալ քրքում: Խառնեք՝ մինչև դեղին փոշին ամբողջությամբ լուծվի կաթի մեջ: Վերջում ավելացրեք շաքարավազ և դարչին, ըստ ճաշակի: Վայելեք:
Կիտրոնով և քրքումով ըմպելիք

 


Այս վիտամիններով լի կոկտեյլը՝ կիտրոնով և քրքումով, կամրացնի ձեր դիմադրողականությունը և կօգնի ձեմեռն անցկացնել առանց մրսածության: Ի դեպ, երեխաներին այն նույնպես շատ է դուր գալիս: Առավել արդյունավետ լինելու համար այս ըմպելիքի մեջ նաև կոճապղպեղ են ավելացնում, որը օգնում է ազատվել սրտխառնոցից և գլխացավից:


Բաղադրիչներ
Թարմ քամած կիտրոնի հյութ
Կես կամ մեկ քարորդ թեյի գդալ քրքում (ըստ ճաշակի)
Կոճապղպեղ՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը
Մաքրեք կոճապղպեղը և դրեք բաժակի մեջ: Վրան եռման ջուր ավելացրեք, մոտավորապես ¾ չափաբաժնով: Թողեք ջուրը սառչի. Շատ տաք ջրի մեջ կիտրոնի օգտակար հատկությունները վերանում են: Սառչելուց հետո ըմպելիքի մեջ ավելացրեք կիտրոնի հյութը և քրքումի փոշին: Լավ խառնեք: Ցանկության դեպքում կարելի է նաև շաքարավազ ավելացնել: